«Ես երբեք ինքնախաբեությամբ չեմ զբաղվել». Անի Զախարյան
Բլոգոսֆերա
«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Տարիներ շարունակ մեր երկրում տեղի են ունենում տարբեր քաղաքական գործընթացներ, իհարկե դրանք այնքան էլ բազմազան չեն և արդյունավետ, բայց այնուամենայնիվ տեղի են ունենում: Տարիների ընթացքում Հայաստանի քաղաքական իրականության մեջ գործում են տարբեր քաղաքական ուժեր, որոնք իրենց հետ փորձում են բերել նոր ծրագրեր և տեսակետներ:
Սակայն, այդ քաղաքական ուժերից և ոչ մեկն այնքան խոհեմություն չունեցավ, որ հասկանար, որ մեր խնդիրը հասարակական գիտակցության մեջ է, որ մեր խնդիրը քաղաքացիական բարձր գիտակցությամբ օժտված քաղաքացի չունենալու մեջ է և քաղաքական պրոցեսներին զուգընթաց հարկավոր է նաև լուրջ աշխատանք տանել ժողովրդի մտածողության, հոգեբանության և գիտակցության հասունացման ուղղությամբ:
Եթե դու հասարակությանը մատուցում ես մի այնպիսի քաղաքական «ուտեստ», որը նա ունակ չի ընկալել և մարսել, ինքնանպատակ գործունեությամբ ես ուրեմն զբաղված: Այսօր Հայաստանի Հանրապետության համար մեկ խնդիրը քաղաքացիական լայն հասարակության բացակայությունն է և ոչ-ոք քաղաքական ուժերից բացարձակ ոչ մի աշխատանք չի տանում այս ուղղությամբ, իսկ իշխող կուսակցությանը դա ամենաձեռնտուն է և պիտի փաստեմ, որ ոչ միայն ՀՀԿ-ին է դա ձեռնտու:
Այսօր ըննդիմադիր քաղաքական ոլորտում ստեղծվել է մի իրավիճակ, երբ այդ նույն քաղաքական ուժերը կարիք ունեն լուրջ քաղաքական կոնֆորմացիաների, այսօր հանդես են գալիս քաղաքացիական այնպիսի նախաձեռնություններ, որոնք մի քանի քայլ առաջ են շատ ընդդիմադիր քաղաքական ուժերից և պնդել, որ Հայաստանի Հանրապետության խնդիրները բխում են միայն իշխանությունից, առնվազն, պարզամտություն կլինի և ինքնախաբեություն: Ներեցեք, բայց ես երբեք ինքնախաբեությամբ չեմ զբաղվել...»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն