«Հրապարակ». Գուրգեն Արսենյանը ԲՀԿ համամասնական ցուցակու՞մ
Հայկական Մամուլ
ԲՀԿ վերջին համալրումների ֆոնին քաղաքական շրջանակներում տեղեկություններ են շրջանառվում, որ հնարավոր է ԲՀԿ համամասնական ցուցակում ընդգրկվի նաև Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը: Անգամ նշվում է, որ հնարավոր է նա լինի ցուցակի 5-րդ կամ 6-րդ տեղում: Երեկ թերթի հետ զրույցում Գուրգեն Արսենյանն ասել է, որ նախօրեին է վերադարձել ԱՄՆ-ից: «Փետրվարի 29-ին մեր կուսակցության համագումարն է լինելու: Հենց համագումարի ժամանակ մենք մեր որոշումը կկայացնենք և կհրապարակենք: Հասարակությանը հասանելի կլինեն մեր բոլոր որոշումները: Գաղտնի որոշումներ չեն լինի: Եթե մենք կորոշենք այս կամ այն ֆորմատը, կիմանաք»,- թերթի հարցին ի պատասխան' ասել է Արսենյանը: Օրաթերթը հետաքրքրվել է, թե այժմ բանակցություններ կա՞ն «Բարգավաճ Հայաստանի» հետ: «Բոլոր քաղաքական ուժերի հետ մենք բաց ենք խոսելու»,-հայտարարել է ՄԱԿ նախագահը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ