«Առավոտ». Խաչատուր Սուքիասյանը կառաջադրվի մեծամասնական ընտրակարգով
Հայկական Մամուլ
Կայքերից մեկը երեկ հրապարակել էր, թե «Սիլ գրուպ» կոնցեռնի հիմնադիր Խաչատուր Սուքիասյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններին չի առաջադրի իր թեկնածությունը.«փոխարենը, թերթի տեղեկություններով, Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակում կընդգրկվի Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝«Հայէկոնոմբանկի» նախագահ Սարիբեկ Սուքիասյանը»:«Առավոտ»-ի խնդրանքով մեկնաբանելով այս լուրը՝ Սարիբեկ Սուքիասյանն ասաց. «Որպեսզի հասարակությունը տեղյակ լինի և թյուրիմացության մեջ չընկնի՝ պարզաբանում եմ,որ ես զբաղվում եմ տնտեսական գործունեությամբ և պատգամավոր դառնալ չեմ ցանկանում»:Անդրադառնալով նաև Խաչատուր Սուքիասյանի առաջադրմանը՝ Սարիբեկ Սուքիասյանն ասաց.«Խաչատուրը քաղաքական գործիչ է, լավ փորձագետ, լավ օրենսդիր ու խորհրդարանական:Եվ կարծում եմ՝ նա մեծամասնականով ընտրակարրգով կմասնակցի ընտրությունների»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ