Թուրքիայի էկոնոմիկայի նախարարը մեկնաբանել է կոռուպցիոն սկանդալը
Թուրքիա
Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանը փորձել է մեկնաբանել երկրում խառնաշփոթ ստեղծած կոռուպցիոն սկանդալը. այս մասին հայտնում է թուրքական «Sabah» լրատվականը։
Թուրք նախարարը հայտարարել է, որ իրենք կանխամտածված քաղաքական ստոր ծրագրերի զոհն են դարձել:
«Մենք հայտնվել ենք ծուղակում: Սուտ են այն բոլոր տեղեկությունները, որ ես կամ իմ որդին, կամ նույնիսկ իմ գործընկերները խառնված են այդ գործում: Շուտով ամեն ինչ կբացահայտվի»,-հայտարարել է Չաղլայանը։
Հիշեցնենք, որ Թուրքիայում աշխատանքից հեռացվել են հինգ բարձրաստիճան ոստիկաններ, ովքեր ղեկավարել են կոռումպացված պաշտոնյաների և գործարարների ձերբակալությունների գործը, որի շրջանակներում ձերբակալվել են նաև Թուրքիայի կառավարության երեք անդամների` ներքին գործերի, էկոնոմիկայի և բնապահպանության նախարարների որդիները:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)