Նյու Յորքը ժամանակակից Սոդոմն ու Գոմորը չէ. ապագա կարդինալ
ԱՄՆ
Նյու Յորքի արքեպիսկոպոս Տիմոտի Դոլանը, որը առաջիկայում կարդինալ է դառնալու, հայտարարել է, որ նոր կոչում ստանալուց հետո նրա աշխատանքի մի մասն ուղղված է լինելու Վատիկանին համոզելուն, որ իր քաղաքը չի հանդիսանում բիբլիական Սոդոմի և Գոմորի ժամանակակից տարբերակը, հաղորդում է Газета.Ru-ն։
«Նյու Յորքը բնատուր հետաքրքրություն և հարգանք ունի կրոնի նկատմամբ, և ես պատրաստվում եմ հասցնել այս միտքը, որովհետև ես չեմ հավանում ծաղրանկարային պատկերացումներն այն մասին, որ Նյու Յորքը Սոդոմի ու Գոմորի պես մի բան է»,-հայտարարել է նա։
Հոգևորականը հիշեցրել է, որ երեք տարի է՝ հանդիսանում է Նյու Յորքի արքեպիսկոպոս ու խոստովանել, որ քաղաքում առաջնային են աշխարհիկ ու նյութական արժեքները՝ միաժամանակ ընդգծելով, որ քաղաքում գոյություն ունի նաև կրոնական հանրություն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)