Հատուկ շնորհակալություն ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներին. Նիկոլ Փաշինյան
Բլոգոսֆերա
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, Facebook սոցցանցի իր էջում անդրադառնալով ԱԺ-ում լրագրողների երեկվա բողոքի ակցիային, գրել է.
«Հատուկ շնորհակալություն ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներին. Հայաստանի Հանրապետության Հպա՜րտ Քաղաքացիներ...»:
Հիշեցնենք, որ երեկ, Ազգային ժողովը շարունակեց արտահերթ նիստի աշխատանքները: «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի քվեարկությունն անցավ բողոքի ակցիաների ներքո:
Բողոքի ակցիային միացան նաև լրագրողները` քվեարկության ընթացքում բռունցքներով հարվածելով ԱԺ պատուհաններին: ՀՀԿ-ական պատգամավորները, ձեռքերը վեր պարզելով կողմ քվեարկեցին խայտառակ պայմանագրին` ապշած նայելով լուսամուտներին հարվածող լրագրողներին:
Լրագրողների ակցիան փորձեցին խոչընդոտել Անվտանգության աշխատողները` խլելով լրագրողների ձեռքի պաստառները:
Նշենք, նաև, որ մինչ ԱԺ նիստի մեկնարկը, լրագրողները կրկին ակցիա էին կազմակերպել, պաստառներով մտել էին ԱԺ նիստերի դահլիճ, մյուսներն էլ լուսամուտներից պահել էին պաստառ` «Դեմ ենք» գրությամբ»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն