Զինվորին պարբերաբար ծեծի չեն ենթարկում. ԼՂՀ ՊԲ
Արցախ
Փետրվարի 15-ին, ՊԲ զորամասերից մեկում ծառայող իր որդուն սպայական անձնակազմի կողմից պարբերաբար ծեծի ենթարկելու մասին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված քաղաքացի Կարինե Կիրակոսյանի դիմումի առիթով, ԼՂՀ ԶՈՒ ռազմաիրավապահ մարմինները՝ ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ համատեղ անց են կացրել համակողմանի հետաքննություն, որի արդյունքում պարզվել է, որ Կարինե Կիրակոսյանի դիմում-բողոքն անհիմն է և չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին ասված է ԼՂՀ ՊԲ պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ Կարինե Կիրակոսյանը հայտնել էր, որ իր որդուն զորամասում պարբերաբար ծեծի են ենթարկում։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան