«Միակ մարդը, ով գտավ լավագույն ելքը, Զարուհի Փոստանջյանն էր»
Բլոգոսֆերա
Անի Զախարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Անշուշտ գովելի է երեկվա համաձայնագրին դեմ դուրս եկած քաղաքացիական նախաձեռնությունն ու ԱԺ-ի դիմաց հավաքված քաղաքացիների ներկայությունը, ինչը հասարակական մեծ ազդեցություն է ձևավորում նաև հասարակական այլ շերտերի վրա:
Սակայն, բոլորս էլ հասկանում էինք, որ համաձայնագրի կանխումը պիտի ներսից արվեր և միակ մարդը, ով այդ պահին գտավ լավագույն ելքը, դա Զարուհի Փոստանջյանն էր, ով իր այդ արարքով կարողացավ շեղել քվեարկության ընթացքը:
Մեր ըննդիմադիր դաշտի պատգամավորները վաղուց պիտի հասկացած լինեն, որ գործ ունեն մի խումբ հանցագործ և անմակարդակ զանգվածի հեը, ուստի դրանց հետ խոսքի ուժով միայն գործելը արդյունք տալ չի կարող և հարկավոր է այսուհետ էլ որդեգրել ներսից ակտիվ դրսևորումների և լուծումների գործելաոճը: Ինչպես ժողովրդական խոսքն է ասում.խոտոռնակին խոտոռնակ ու կես: Եվ նաև ուզում եմ անդրադառնալ մի շարք հասարակական գործիչների և քաղաքացիների այն պահանջին, որ հարկավոր է վայր դնել մանդատները: Այս պահին դրա անհրաժեշտությունը բացարձակ չկա, քանզի երկրում դեռ չի ձևավորվել նոր քաղաքական իրադրություն, ուստի լավ կլինի մնալ և ներսից Զարուհու ընտրած գործելաոճով խափանել վտանգավոր նախագծերի հաստատումը»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն