Մաշտոցի պուրակում սադրանքները սաստկացել են
Հասարակություն
Այս պահին Մաշտոցի պուրակում քսանից ավել ոստիկաններ են հավաքվել, որոնք ակտիվիստներից պահանջում են չխանգարել պուրակում տեղի ունեցող շինարարությանը։ Կենտրոնի ոստիկանապետը մոտեցել է ակտիվիստներին և պահանջել 5-10 րոպեի ընթացքում լքել տարածքը: Որստիկանապետի այս քայլից հետո պուրակում ակտիվիստների թիվը տասնապատկվել է, և այժմ այնտեղ գտնվում է շինարարությանը դեմ առնվազն 90 քաղաքացի։ Նրանց թվում են նաև պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ու Կանաչների կուսակցության առաջնորդ Արմենակ Դովլաթյանը։ Ակտիվիստները չեն տրվում ոստիկանական սադրանքներին և հայրենասիրական երգեր են երգում։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը