Ամբողջովին մերկ դատախազը պարել է գիշերային ակումբում, այնուհետև՝ Մաշտոցի պողոտայում
Հասարակություն
Լուրեր.com-ի ունեցած տեղեկություններով՝ փետրվարի 16-ի գիշերը Արմավիրի դատախազ Դավիթը Երևանում՝ Մաշտոցի 50 հասցեում գտնվող գիշերային ակումբում անկարգություններ է սարքել, ամբողջովին մերկացել է, բարձրացել բեմի վրա և մերկապարի համար նախատեսված ձողի մոտ պարել, ջարդել ակումբի գույքը։ Ակումբի աշխատակիցները ոստիկանություն են կանչել, ինչից հետո նա դուրս է եկել փողոց և ականատեսների վկայությամբ` սկսել սեռական բնույթի գործողություններ կատարել և հայհոյել։ Դրա հետևանքով նա ձերբակալվել է։
Գլխավոր դատախազության մամլո ծառայությունից Լուրեր.com-ին հայտնեցին, որ գլխավոր դատախազի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն՝ պարզելու համար, թե ինչ է իրականում տեղի ունեցել։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը