Չեմ կարծում, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մոտ ապագայում կկարգավորվի. Իգոր Պոպով
Արցախ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը կասկածի տակ է դրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ մոտ ապագայում կարգավորման հնարավորությունը, հաղորդում է 1news.az–ը։
Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի ղեկավար Սաբինա Ֆրեյզերը Twitter–ի իր էջում գրել է, որ այդ մասին իրեն հայտնել է Պոպովը. «Ես չեմ կարծում, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կլուծվի մոտ ապագայում», - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի խոսքերը մեջբերում է Ֆրեյզերը։
«Սակայն լավ լուրեր էլ ունենք Պոպովից։ Ամենակարեւորն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները բարեհամբույր են... Սոչիում մթնոլորտը շատ գեղեցիկ էր», - եզրափակել է նա։
Հիշեցնենք, որ 1994–ին Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադարարի համաձայնագիր կնքվելուց հետո հակամարտության կարգավորման գործընթացը ստանձնել են ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք խոշոր պետություններ՝ Ֆրանսիան, Ռուսաստանն ու ԱՄՆ-ը։ Ներկայումս հակամարտող կողմերի միջև բանակցությունները շարունակվում են այդ երկրների միջնորդությամբ։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան