Պենտագոն. Պակիստանը գրոհայինների համար դարձել է ապաստարան
ԱՄՆ
Ամերիկյան Պենտագոնը հայտարարել է, որ միջազգային առաքելությունը Աֆղանստանում չի կարող հասնել հաջողությունների, քանի որ Պակիստանը դարձել է լուրջ ապաստան գրոհայինների համար։ Այս մասին հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները։ Ամերիկացի բարձրաստիճան զինվորականները հայտարարել են, որ վերջին ամիսներին Աֆղանստանում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները, ինչի արդյունքում զգալիորեն կրճատվել է «Թալիբան» գրոհայինների հարձակումները։ Սակայն, ի հեճուկս այս ամենի, երկրի արևելյան շրջաններում ավելացել է գրոհայինների հարձակումների թիվը, ինչը պայմանավորված է Պակիստանի կողմից նրանց ուղղված մեծ աջակցությամբ։ Բացի այս ամենից, Պենտագոնը ԱՄՆ Կոնգրեսին տված զեկույցում նշել է, որ Աֆղանստանին սպառնում է նաև այլ մարտահրավերներ, որոնք են մեծ չափերի հասնող կոռուպցիան և քաղաքական անկայունությունը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)