Մարդասպան ամերիկուհին իր հուշերը տպագրելու դիմաց 4 մլն դոլար կստանա
ԱՄՆ
Հարևանուհու սպանության համար 4 տարի բանտում անցկացրած 24-ամյա ամերիկուհի Ամանդա Նոքսը համաձայնել է տպագրության հանձնել իր հուշերը, որոնցում նա պատմում է միջազգային արձագանքի արժանացած միջադեպի մասին։
Նոքսը պայմանագիր է կնքել Harper Collins հրատարակչության հետ, որը նրան կվճարի 4 մլն դոլար։
«Նոքսը գրքում մանրամասն կպատմի այն իրադարձությունների մասին, որոնց հետևանքով ձերբակալվեց Պերուջայում, ինչպես նաև իտալական դատական համակարգի հետ իր ծավալած պայքարի մասին»,- հայտարարել է հրատարակչության ներկայացուցիչը։
Հատկանշական է, որ ազատության մեջ հայտնվելուց անմիջապես հետո Նոքսն առաջարկ է ստացել 20 տարբեր հրատարակչություններից։
2007-ին Ամանդա Նոքսը, որ ԱՄՆ-ից ժամանել էր Իտալիա, Պերուջայի դատարանի կողմից դատապարտվել էր ազատազրկման՝ իր հարևանուհուն սպանելու մեղադրանքով։ Հարանուհուն հայտնաբերել էին նույն այն համարում, որտեղ նա Նոքսի հետ միասին բնակվում էր։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)