Արմեն Աշոտյանը՝ Տնտեսագիտական համալսարանում լրագրողների և ուսանողների միջև տեղի ունեցածի մասին
Բլոգոսֆերա
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Քաղաքապետ Տարոն Մարգարյանի այսօրվա պաշտպանության հետ կապված որոշ շրջանակներ, արդեն քանի օր է, կրքեր են փորձում բորբոքել:
Այս կապակցությամբ հարկ եմ համարում նշել, որ
1. Հայաստանում գործում է գիտական աստիճանների շնորհման համապատասխան կարգ, որով կորոշվի այս, ինչպես մնացյալ բոլոր պաշտպանությունների համարժեքությունը:
2. «Գիտականության» շահարկումը արվում է բացահայտ քաղաքական նկատառումներով, ինչը անթույլատրելի է այս ոլորտի համար:
3. Պաշտպանությունները տեսաձայնագրվում են, ըստ կարգի: Որևէ բան թաքցնելու իմաստ այս դեպքում էլ չկա:
4. Որոշ լրատվամիջոցների դժգոհություններին ի պատասխան ուզում եմ հարցնել: Հայաստանում տարեկան միջինը 500 պաշտպանություն է լինում: Եթե «գիտության ջահակիր» եք, ապա քանիսին եք ցանկացել մասնակցել և լուսաբանել:
5. Քաղաքականացված բեմադրությունները պահեք կրթության և գիտության ոլորտներից հեռու:
Այս դեպքում էլ գիտական աստիճան շնորհելու հարցում ՀՀ ԿԳՆ լինելու է օբյեկտիվ և անաչառ»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն