«Վարչապետի հովանու ներքո գտնվող «Երևան Ջուրը»-ը կամայականորեն թանկացրել է ջուրը»
Բլոգոսֆերա
Վանիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձնավորության հովանավորության տակ գտնվող Երեւան Ջուր ընկերությունը կամայականորեն, բաժանորդներից թաքուն, պայմանագրով նախատեսված 1 խորանարդի դիմաց 147 դրամի փոխարեն ինչ-որ ժամանակից սկսել է հաշվարկել 175 դրամով։ Ասեմ, որ 147 դրամ վճարում են նրանք, ովքեր չեն օգտվում ջրահեռացման ծառայությունից, այսինքն չունեն կոյուղի։ Մեր փողոցը կառուցման օրվանից կոյուղի չի ունեցել, քանի որ գտնվում է կոյուղագծից ավելի ցածր մակարդակի վրա։
Ես կարծում էի, թե ինձ հետ կատարվածը շփոթմունքի հետեւանք է, բայց երբ պարզեցի, որ այդպես վարվել են բոլոր բաժանորդների հետ, նշանակում է գործ ունենք կազմակերպված հանցագործության հետ։ Ով գլխի կընկնի, կգա կբողոքի, կուղղենք, ով չի գա՝ կշարունակի մեկ խորանարդ ջրի համար 28 դրամ ավելի վճարել»։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն