Ամերիկացի ռադիոհաղորդավարին հեռացրել են աշխատանքից` Ուիթնի Հյուսթոնին վիրավորելու համար
ԱՄՆ
ԱՄՆ-ում ռադիոհաղորդավարն ազատվել է աշխատանքից` շաբաթ օրը մահացած երգչուհի և դերասան Ուիթնի Հյուսթոնին ուղղված վիրավորական արտահայտություններ անելու համար։ Սկանդալը բռնկվել է KFI ռադիոկայանում, երբ DJ Ջոն Կոբիլտը և Քեն Չամպոուն հաղորդման ժամանակ Հյուսթոնի մահվան լուրը հայտնելուց օգտագործել են «թափթփուկ» և «նարկոման» բառերը։
Ռադիոկայանի ղեկավարությունը որոշել է աշխատանքից ազատել հաղորդավարներին անպարկեշտության համար և պաշտոնապես ներեղություն է խնդրել Հյուսթոնի ընտանիքի անդամներից, հաղորդում է Росбалт–ը։
Ուիթնի Հյուսթոնը մահացել է փետրվարի 11–ին, Լոս Անջելեսի Beverly Hilton հյուրանոցի իր վարձակալած համարում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)