Միթե՞ կարելի է այսքան անլրջացնել ընդդիմադիր խորհրդարանական գործունեությունը
Բլոգոսֆերա
Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ԱԺ հաշվիչ հանձնաժողովի 4՝ ընդդիմադիր ու ոչ իշխանական անդամները նիստ են գումարել, Սուքիաս Ավետիսյանին պաշտոնանակ արել /քիչ են արել/, չեղյալ համարել դեկտեմբերի 23-ի ԱԺ քվեարկության արդյունքները /անսահման ուրախ կլինեմ, եթե դա այդպես լինի/, պատրաստակամություն հայտնել ԱԺ որոշումը բողոքարկել ՍԴ-ում /միայն հաջողություններ եմ մաղթում/, նոր նախագահ ընտրել ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանին /կրկին հաջողություններ եմ մաղթում/: Բայց սա՝ մի կողմ: Ձեռքի հետ էլ առաջադրել են նիստից բացակայող ՕԵԿ ներկայացուցիչ Իշխան Խաչատրյանի թեկնածությունը ու նրան զաստավիտով նշանակել հաշվիչ հանձնաժողովի քարտուղար: Սիրելիներս, բացի այն, որ դեռեւս պարզ չէ, թե այս քայլերը ինչ արդյունք են տալու /գիտեք՝ շատերը թերահավատ են/, գոնե կասկածի տակ մի դրեք հենց ձեր աշխատանքը եւ նիստը: Հիմա էլ Իշխան Խաչատրյանն է ձեզ դատի տալու, որ իրեն զրկել եք, օրինակ, ինքնաբացարկ հայտնելու իրավունքից, որն ավելի լուրջ բան է, քան այն, որ բացակա լինելով քվեարկության արդյունքներն «ամփոփելիս», կասկածի տակ եք դնում վեր պարզված 72 թաթիկներն ու տոտիկները: Միթե՞ կարելի է այսքան անլրջացնել ընդդիմադիր խորհրդարանական գործունեությունը: Միթե՞ ստրատեգիական միտքը իսպառ վերացել է խորհրդարանում...»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն