Աշխարհի մտավոր ներուժի կենտրոնը տեղափոխվում է Արևելք
Բլոգոսֆերա
Էմիլ Զալինյանի բլոգում կարդում ենք.
«PISA (Programme for International Student Assessment – Ուսանողների միջազգային գնահատման ծրագիր) հետազոտման նոր հրապարկված արդյունքների համաձայն` Շանհայի (Չինաստանը) 15 տարեկանները գերազանցում են այլ երկրների իրենց տարիքակից աշակերտներին ընթերցանության, մաթեմատիկական և գիտական գրագիտության մակարդակով:
Ընթերցանության գրագիտությունը գրավոր տեքստերի ընկալման, օգտագործման և դրանց շուրջ մտորելու ունակությունն է` սեփական նպատակների իրականացման, գիտելիքների և ներուժի զարգացման և հասարակական կյանքին մասնակցելու նպատակով: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս տեսակի ընթերցանության գրագիտության հմտությունները տնտեսական և սոցիալական բարեկեցության կանխատեսման առավել հուսալի փոփոխականներ են, քան դպրոցական և հետդպրոցական կրթության տարիների տևողությունը:
Մաթեմատիկական գրագիտությունն անհատի կարողությունն է բացահայտելու և ըմբռնելու մաթեմատիկայի դերն աշխարհում, կատարելու հիմնավորված դատողություններ և օգտագործելու մաթեմատիկան այնպես, որ բավարարի անհատի պահանջները` որպես կառուցողական և մտավորական քաղաքացու:
Գիտական գրագիտությունը անհատի կարողությունն է օգտագործելու գիտական գիտելիքը, կատարելու հարցադրումներ և ապացույցների վրա հիմնված եզրակացություններ` բնությունը հասկանալու և մարդու գործունեության հետևանքով դրանում տեղի ունեցող փոփոխությունների վերաբերյալ որոշումներ կայացնելու նպատակով:
PISA-ն միջազգային ստանդարտացված գնահատական է, որ համատեղ մշակվել է ծրագրին մասնակցող երկրների կողմից: Մինչև օրս անց է կացվել չորս գնահատում` 2000, 2003, 2006 և 2009 թվականներին: 2009 թվականի հետազոտման արդյունքները հրապարակվել են 2010 թվականի դեկտեմբերի 7-ին: PISA-ն գնահատում է, թե որքանով են աշակերտները տիրապետում այն գիտելիքներին և հմտություններին, որոնք անհրաժեշտ հասարակության կյանքին լիարժեք մասնակցության համար:
Մաթեմատիկական գրագիտության մակարդակով առաջին երեք տեղերը զբաղեցնում են` Շանհայը (Չինաստան), Սինգապուրը և Հոնգկոնգը, իսկ գիտական գրագիտությամբ` Շանհայը (Չինաստան), Ֆինլանդիան և Հոնգկոնգը»:



















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն