Սիրիայում բռնությունների աճը ձեռնտու է ռազմական միջամտության կողմնակիցներին. Բան Կի Մուն
Մերձավոր Արևելք
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը Սիրիայում բռնությունների աճի վերաբերյալ հայտարարություն է արել: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
««Ժնև 2» խաղաղության կոնֆերանսի նախաշեմին Սիրիայում բռնությունների աճի բարձրացումը բխում է բոլոր նրանց շահերից, ովքեր ձգտում են հասնել Սիրիայում արտաքին միջամտությանը և խնդրի լուծումը տեսնում են ռազմական ճանապարհով: Սիրիայի ժողովուրդը բավականին շատ է տառապել հակամարտությունից և քաղաքական լարված մթնոլորտից: Հակամարտող կողմերը պետք է ազատ արձակեն բոլոր ձերբակալվածներին, առևանգվածներին, պետք է դադարեցնեն ռազմական գործողությունները և ազատ մուտք ապահովեն բոլոր կարիքավորների համար»,- հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
Սիրիայում պատերազմն սկսվել է 2011 թ.-ից և շարունակվում է մինչ օրս: Այս ընթացքում երկրում զոհվել է ավելի քան 100 հազար մարդ:


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)