Google ընկերությունն առանց զգուշացնելու հետևել է իր օգտատերերին
Աշխարհ
Google ընկերությունը հետևել է իր օգտատերերին՝ առանց վեջիններիս այդ մասին տեղյակ պահելու։ The Wall Street Journal–ը պարզել է, որ գովազդային ընկերություններն ու Google-ը համատեղ iPhone սմարթֆոնի, iPad պլանշետի և Apple ընկերության այլ սարքերում հատուկ կոդ են ավելացրել, որի միջոցով շրջանցվել է Safari բրաուզերի գաղտնիության կարգավորումը, հաղորդում է «Վեստի»-ն։
Google–ը, օգտատերերին տեղյակ չպահելով, նրանց համակարգիչներում տեղադրել է cookie տվյալներ։ Դրանք իրենցից ներկայացնում են փոքր տեքստեր, որոնց միջոցով կայքերը կարող են «ճանաչել» օգտատերերին կրկնակի այցելության դեպքում՝ չպահանջելով գաղտնաբառի հաստատում։
Google–ի ներդրած cookie կոդերը, հավանաբար, զետեղվել են Google+ սոցիալական ցանցի համար։ Safari-ի անվտանգության ելակետային կարգավորումները արգելափակում են +1/Doubleclick և cookie կոդերը։ Google-ը, փաստորեն, այնպես է արել, որ Safari-ն չկարողանա արգելափակել այդ ֆունկցիաները և ավտոմատ կերպով իր կայք ուղարկի որոշակի տվյալներ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ