Մի շատ կարևոր գույն խորհրդարանում այլևս չի լինի. Սամվել Ֆարմանյանը` Վահան Հովհաննիսյանի մասին
Բլոգոսֆերա
Սամվել Ֆարմանյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Հրապարակվեց Նախագահի հրամանագիրը Վահան Հովհաննեսյանին ԳԴՀ-ում արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին:
Առանց չափազանցության, պարոն Հովհաննեսյանը իր պատկառելի գիտելիքներով, միջազգային հարաբերությունների փայլուն իմացությամբ, քաղաքական խարիզմայով, կապերով ու հարուստ կենսափորձով պատիվ կբերեր աշխարհի ցանկացած երկրի դիվանագիտական կորպուսի: Կասկած չկա, հատկապես
Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին մեր երկրի շահերը ԵՄ-ի սրտում կհետապնդվեն առավելագույնս: Ես ամենայն բարիք եմ մաղթում դեսպան Հովհաննեսյանին:
Մյուս կողմից, այս նշանակմամբ խորհրդարանն աղքատացավ, մի շատ կարևոր գույն, տեսակ խորհրդարանում այլևս չի լինի, վախենամ՝ ընդմիշտ»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն