Porsche-ն ևս 5000 աշխատատեղ կկրճատի Ֆրանսիան հայտարարել է, որ աշխարհն այլևս լսում ԱՄՆ-ին Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը հանդիպել է Զելենսկու հետ և նրան 100%-անոց աջակցություն հայտնել Վրաստանը 618 հազար դոլարի եգիպտացորեն է արտահանել Հայաստան Խաչիկ Խաչատրյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի․ ըմբշամարտի Մ17 ԱԱ Որքան հանքային ջուր է Հայաստանն արտահանել Վրաստան. մանրամասներ Պետք է դադարել ամեն ինչի մեղքը ընդդիմության վրա բարդել. պատասխանատուն իշխանությունն է․ խուդոյան (տեսանյութ) Ավտոմեքենայի և հեծանիվի բախում՝ Կոտայքի մարզում Իրանն իրավունք չունի իրեն զոհ ներկայացնելու. Ուկրաինայի ԱԳՆ 41-ամյա տղամարդ է ձերբակալվել ապօրինի զենք պահելու կասկածանքով (տեսանյութ) Ոչնչացվել է հայկական ծագման վարդերի խոշոր խմբաքանակ. «Ռոսսելխոզնադզոր» Աղջի, բան էիր խոսք տվել հայերին, ի՞նչ եղավ (տեսանյութ) 

Օձը և մարդը. (Ամանորյա հեքիաթ մեծահասակների համար)

Բլոգոսֆերա

Մի աղքատ մարդ, տարեվերջի օրը նույնպես, սովորականի նման, գնացանտառ՝ ցախի: Շուտով չոր, ոչ մեծ ծառաբուն գտավ: Կացնով մի ուսաբեռ փայտանելով, որոշեց շրջել ընկած ծառաբունն ու դա էլ պատրաստել հաջորդ օրերիհամար: Ծառաբունը շրջելով, հանկարծ աչքն ընկավ կծիկ դառած ու սառած մի օձ: Օձը սպիտակ էր ու զարմանալիորեն գեղեցիկ: Մարդու մեղքը եկավ: Նաձեռքը տարավ փչակին, դուրս բերեց օձին և, քանի որ ավելի հարմար տեղ չգտավ, խցկեց ծոցն, ու փայտը շալակելով, վերադարձավ տուն:
Նա շատ էր հոգնած:
Տուն մտնելով, հազիվ հասցրեց կրակ կպցնել, վարառանի մեջ մի երկու ցախ գցել և փոքր-ինչ հանգստանալու համար, թիկն տվեց կիսամաշ բարձին, որ շունչ քաշի ու հանգստանա:
Մարդու մարմնի և կրակի ջերմությունից գոլի եկած օձը դուրս սողալով նրա ծոցից, փաթաթվեց պարանոցին ու երկու թզաչափ հեռավորությունից հակվելով մարդու դեմքին, չարագուշակ սուլեց:
Մարդն անսովոր ձայնից բացեց աչքերն ու նկատելով դեմքին հակված օձի չարագուշակ հայացքը, հոգնած ու անտարբեր ձայնով, ասես ավելի շուտ
ինքն-իրեն, քան օձին, ասաց.
- Էլ ու՞մ ես սպասում...
- Դու անխե՞լք ես, - մարդկային ձայնով շատ անսպասելի հարցրեց օձը:
- Չգիտեմ, - ասաց մարդը, - ինչու՞ ես հարցնում:
- Ո՞ր խելոքն է օձին կրծքի վրա տաքացնում, - սառն ու հիպնոսող աչքերը նրան հառելով, հարցրեց օձը:
- Գիտեմ, - պատասխանեց մարդը, - բայց ես չիմանալով, ավիրեցի քո թաքստոցը: Իսկ գիշերվա սառնամանիքը կսպաներ քեզ: Եվ բացի այդ, դու շա՜տ ես գեղեցիկ:
- Օձի գեղեցիկը ո՞րն է, - զարմացավ օձը:
- Դու շատ ես գեղեցիկ, - կրկնեց մարդը:
- Գեղեցիկը հարաբերական հասկացողություն է, - կարծես ինքն-իրեն բարձրաձայնեց օձը ու էլ ավելի զարմանքով, հարցրեց, - իմ ի՞նչն է գեղեցիկ և ինչու՞ որոշեցիր, որ ես գեղեցիկ եմ:
- Կարևորը՝ ինչին և ինչ աչքերով ես նայում, - ասաց մարդը: - Երբ գեղեցիկի մեջ տեսնում ես գեղեցիկը և բարի գործ ես կատարում, վտանգի մասին չես մտածում:
Իսկ դու, իսկապես շատ ես գեղեցիկ, ձյունաճերմակ ու ողորկ մաշկով: Քո նման գեղեցիկ օձ դեռ տեսած չկամ: Իսկ թողնել քեզ ձյուների մեջ ընկած ու չփրկել, չէի կարող
- Նույնիսկ կյանքի գնո՞վ, - ապշեց օձը:
- Թեկուզ, - պատասխանեց մարդը:
- Այո՜սսսսս... – Երկար ու երգեցիկ սուլոցով ծոր տվեց օձը, հետո շրջահայելով աղքատիկ ու անշուք խրճիթը, շարունակեց, - ինչու՞ ես մենակ, երբ այսօր ամենքի համար տոն է: Մարդիկ պատրաստվում են ճանապարհել հին տարին և ուրախ դիմավորել նորի գալուստը: Դու դեռ ջահել ես և ուժերով լի:
- Ամեն մեկն իր ճակատագիրն ունի, - ասաց մարդը: - Նայած նա ում համար ինչ է նախապատրաստել:
- Տարօրինակ մարդ ես, - սառն աչքերի փայլով գլուխը գրեթե մարդու աչքերին մոտեցնելով, ասաց օձը և հարցրեց: - Ես իսկապե՞ս այնքան գեղեցիկ եմ, որքան կարծում ես:
- Այո, դու գեղեցիկ ես, - պատասխանեց մարդը:
- Ինչքա՞ն գեղեցիկ, - շարունակեց օձը:
- Շա՜տ... Դու շա՜տ գեղեցիկ ես հաստատեց մարդը: - Քո նման գեղեցիկ օձ դեռ չեմ տեսել:
- Սիրահար բանաստեղծի նման ես խոսում, - օձի դեմքին ասես հեռավոր ժպիտ հիշեցնող ինչ-որ մեղմություն հայտնվեց: - Չե՞ս գրում:
- Գրում էի, - խոստովանեց մարդը, - հիմա արդեն չեմ գրում:
- Ինչու՞:
- Բանաստեղծությունները հիմա ոչ մեկին պետք չեն, - մտածկոտ դեմքով պատասխանեց մարդը: - Կարդացող չկա: Բայց քո համար սիրով կգրեի: Մտքիս
մեջ տողերն արդեն իրենք-իրենց են գալիս... Եվ կարծես գեղեցիկ էլ բանաստեղծություն է ստացվում...
- Դու խենթ ես, - ասաց օձը: - Քեզ մի քանի ակնթարթի կյանք է մնում, իսկ դու այդ վերջին ակնթարթներին բանաստեղծություն ես հորինում օձի մասին, որը
պատրաստվում է խայթել քեզ.. Մահից չե՞ս վախենում...
- Սխալվում ես, - հանգիստ պատասխանեց մարդը, - չես էլ պատկերացնում, թե որքան երջանիկ եմ հիմա:
- Այդ ինչու՞, - չհասկացավ օձը:
- Ես կարծում էի, որ արդեն անընդունակ եմ հոգով ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին սիրել: Պարզվում է այդպես չէ: Ես երջանիկ եմ, որ կմեռնեմ սիրելով:
- Եվ ո՞վ կամ ի՞նչը դարձավ քո անսպասելի սիրո առարկան:
- Երբեք չէի հավատա, որ կարող եմ սիրել օձի, - ասես ինքն-իրեն քրթմնջաց մարդը: - Ու՞մ մտքով կանցներ...
- Սխա՞լ չլսեցի, - հարցրեց օձը, - ուզում ես ասել, որ ի՞նձ սիրեցիր՝ օձի՞: Մի՞ թե հնարավոր է օձ սիրել ու դրանից երջանկություն զգալ:
- Երջանկություն է, երբ սիրում ես, երբ հոգուդ մեջ սիրուց զանգեր են ղողանջում, - ոգևորվեց մարդը: - Իսկ թե հոգիդ ի՞նչ կամ ում է սիրում, դրա դեմ ոչինչ անել չեմ կարող...
- Այո, դու խենթ ես, - ասաց օձը, - բարի ու եզակի խենթ: Արդեն չեմ զարմանա, եթե ինձ համբուրելու ցանկություն էլ հայտնես:
- Իսկ դու՞... Թույլ կտա՞ս, - անվստահ հարցրեց մարդը:
- Եթե շատ ես ուզում, - մի տեսակ ամաչկոտ տեսքով, գլուխը կողքի թեքեց օձը և կրկնեց, - եթե շատ ես ուզում...
Մարդը նրբորեն ափի մեջ առավ օձի գլուխը և աչքերը փակելով, շրթունքները հպեց օձի երևակայական շրթունքներին...
Հանկարծ կուրացուցիչ լույս բռնկեց, որը կարծես չտեղավորվեց փոքրիկ ու անշուք խրճիթում: Այն դուրս հորդեց և մի պահ ասես ամբողջ երկինքն ու ամեն բան, որ կարող էր ընդգրկել հայացքը, ողողվեց կուրացուցիչ լուսով և լուսվոր գիսաստղի նման մի կետում խտանալով, հասավ աստղերին ու չքացավ:
Մարդն, ասես երազում, բացեց աքերն ու ոչինչ չհասկացող հայացքով ակամա ընկրկելով ու ետ վանելով գրկի կնոջը, մի շառաչուն ապտակ հասցրեց սեփական այտին:
Նա այտին ցավ զգաց և կարծես գիտակցեց, որ երազում չէ:
- Դու ո՞վ ես, - ոտից-գլուխ զննելով բարեկազմ ու գեղեցիկ կնոջը, շփոթված հարցրեց մարդը:
- Ես քո սիրելի օձն եմ, - մանրիկ ու ճեմակ ատամնաշարի քնքուշ ժպիտով, պատասխանեց կինը: - Արդեն մոռացա՞ր...
- Իսկ ու՞ր է նա... – Շփոթմունքից ուշքի չեկած, մարդը շրջահայեց խրճիթն ու կարծես փրկություն որոնելով նույն հարցի մեջ, կրկնեց, - դու ո՞վ ես...
- Երկու վայրկյան առաջ ես դեռ օձ էի, - նույն քնքուշ ժպիտով պատասխանեց կինը, - իսկ հիմա ես՝ ես եմ... Այնպիսին ինչպիսին եղել եմ իրականում...
- Այդ... այդ... այդպես չի լինում, - կմկմաց մարդը, - լի... լինել չի կարող...
- Կարող է, - պատասխանեց կինը: - Այս գիշեր ամեն բան էլ կարող է լինել, նույնիսկ ամենաանհավանականը... Բավական է միայն, որ մարդը բարի ու զուլալ հոգու տեր լինի և ցանկանա ամբողջ հէությամբ... Ես քո երազանքների կինն եմ, երբ դեռ չէիր դադարել բանաստեղծություններ գրելուց... Ես հեքիաթների աշխարհի այն դիցուհին եմ, որին տենչում էիր քնած, թե արթուն...
Հեքիաթների աշխարհում բարի կախարդներից բացի, նաև չարերը կան: Ահա, հենց այդ չար կախարդներից մեկն ինձ օձ դարձրեց ու վտարեց իրենց
աշխարհից: Եվ օձ էի մնալու այնքան ժամանակ, մինչև չլիներ մեկը, որը սիրեր ինձ այդ վիճակում և համբուրեր...
- Ես ճանաչեցի քեզ, - կնոջ նուրբ ու գեղեցիկ մատները ափերի մեջ առնելով, անսպասելի նրա առաջ ծնկի եկավ մարդը, - արդեն վախենում էի անգամ մտածել, որ դու կաս, գոյություն ունես...
- Գիտեմ, - նույնպես ծնկի գալով, պատասխանեց կինը, - ես դեռ չեմ մոռացել ինձ նվիրված քո երգերը...
- Իսկ դու՞... չե՞ս հեռանա, - տագնապով հարցրեց մարդը:
- Եթե ցանկանամ էլ, վերադառնալու տեղ չունեմ, - քնքշանքով ասաց կինը: - Ես ոչ պակաս սիրով եմ սիրում քեզ...
- Իսկ ոչի՞նչ, որ այս խրճիթը վայել չէ քեզ, - նրա մատները շուրթերին տանելով, հարցրեց մարդը: - Բայց ես ամեն բան կանեմ, որ խրճիթի փոխարեն գեղեցիկ ու շքեղ առանձնատուն ունենանք:
- Երջանկությունը գեղեցիկ ու շքեղ առանձնատան մեջ չէ,- ներողամտորեն ժպտաց կինը: - Խրճիթում էլ կարելի է երջանիկ լինել, եթե խրճիթի օդը հագեցած է սիրով... Եթե այդ խրճիթում թագավորում է սերը... Ես քո համար լավ կին կլինեմ... Իսկ հիմա հրկվոր է սեղան դնել... Նոր տարվան բան չմնաց...
- Ես ամանօրյա սեղանի համար քիչ բան ունեմ, ներիր, - ասաց մարդը:
- Մի վշտանա, սիրելիս, մենք այդ քչով էլ հարուստ կլինենք, - պատասխանեց կինը: - Չէ՞որ քիչ առաջ ինքդ ասիր. «Կարևորը՝ ինչին և ինչ աչքերով ես նայում...»

Ամանորյա այն գիշեր նրանք հասան իրենց մուրազին, այս հեքիաթին հավատացողներն էլ, անկասկած, կհասնեն իրենց մուրազին:

Գրառումը` Լևոն Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Porsche-ն ևս 5000 աշխատատեղ կկրճատի Ֆրանսիան հայտարարել է, որ աշխարհն այլևս լսում ԱՄՆ-ին Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը հանդիպել է Զելենսկու հետ և նրան 100%-անոց աջակցություն հայտնել Վրաստանը 618 հազար դոլարի եգիպտացորեն է արտահանել Հայաստան Խաչիկ Խաչատրյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի․ ըմբշամարտի Մ17 ԱԱ Որքան հանքային ջուր է Հայաստանն արտահանել Վրաստան. մանրամասներ Պետք է դադարել ամեն ինչի մեղքը ընդդիմության վրա բարդել. պատասխանատուն իշխանությունն է․ խուդոյան (տեսանյութ) Ավտոմեքենայի և հեծանիվի բախում՝ Կոտայքի մարզում Իրանն իրավունք չունի իրեն զոհ ներկայացնելու. Ուկրաինայի ԱԳՆ 41-ամյա տղամարդ է ձերբակալվել ապօրինի զենք պահելու կասկածանքով (տեսանյութ)Ոչնչացվել է հայկական ծագման վարդերի խոշոր խմբաքանակ. «Ռոսսելխոզնադզոր» Պեսկովը՝ Հայաստանի վարչապետի հետ Պուտինի զրույցի մասինԱղջի, բան էիր խոսք տվել հայերին, ի՞նչ եղավ (տեսանյութ) Պուտինը Փաշինյանին հայտնել է ԵԱՏՄ-ի հարցով հանրաքվեի շուտափույթ անցկացման անհրաժեշտության մասին. Կրեմլ Պուտինը կրկին ավելացնում է Ռուսաստանի բանակի թվաքանակը Կրիշտիանու Ռոնալդուն նոր դերում․ ֆուտբոլային աստղը կնկարահանվի սերիալումԿրեմլը հայտարարել է Պուտինի սպասվող կարևոր հեռախոսազրույցի մասինՊուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները «ռեկորդային, բայց անարդյունավետ» ենՔաղաքագետը կանխատեսել է Իրանի հնարավոր պատասխանը Կասպից ծովում տեղի ունեցած հարձակմանըՆիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետՄոսկվայից կոչով դիմել են ԱՄՆ-ին ՌԴ-ն արժանապատվորեն է անցնում ներկայիս պատմական փուլը. Պուտին.Հայ գերիի փաստաբանը դիմել է Ալիևին (տեեսանյութ) Էլբրուսում հայտնաբերվել են զոհված լեռնագնացների մարմինները27 ժամ ջուր չի լինի. Հասցեներ Ոչ սթափ վարորդներ, առանց իրավունքի երթևեկողներ․ պարեկները խախտումների նոր վիճակագրություն են ներկայացրելՌուսաստանում հյուրանոցային շուկան թուլանում է․ փակվածների թիվն աճել էՂազախստանի էներգետիկայի նախարարությունը հայտարարել է՝ ԿՏԿ-ն վերսկսել է նավթի ընդունումն ու արտահանումըՎրաստանում սողանքից տներ են վնասվել, կառավարությունը աղետից տուժած 10 ընտանիքի կփոխհատուցի Հրդեհ՝ Երևանում․ Մուշավան թաղամասում հրշեջները ժամեր շարունակ պայքարում են կրակի դեմ«Ե՛վ ծիծաղելի է, և՛ տխուր». Զախարովան՝ Ճապոնիայում միջուկային զենքի քննարկման մասին Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված, ինչպես նաև առանձնապես ծանր և ծանր հանցագործությունները․ՆԳՆՖրանսիայի դեսպանին կանչել են Իրանի արտաքին գործերի նախարարություն Երևանի ավագանու կազմում փոփոխություններ են․ ԿԸՀ-ն մանդատներ է տրամադրել նոր անդամներինTWZ․ Ուկրաինան առաջին անգամ կիրառել է Ruta Block 1 թևավոր հրթիռները Ռուսաստանի դեմԶելենսկին մեկնաբանել է Իրանի հետ հարաբերությունների սրումը Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի տնտեսությունը Եվրոպայում առաջինն է՝ գնողունակության համարժեքի ցուցանիշովՆեթանյահուն մտադիր է Թրամփի հետ քննարկել օրակարգում գտնվող բոլոր հարցերըԱլլա Պուգաչովան պատմել է ոտքի վնասվածքի և խուճապային նոպաների մասին Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի հուլիսի 20-26-ըԻրանը սպառնում է վրեժ լուծել Ուկրաինայից.Սամվել Կարապետյանի հայցն՝ ընդդեմ ԿԿՀ-իՓարիզում տղամարդը դանակով հարձակվել է երեք կանանց վրաՔննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր․ ՆԳՆ Reuters․ Թրամփին մեղադրել են նախընտրական խոստումները չկատարելու մեջԿիևի կողմից հուլիսի 15-24-ը իրականացված օդային հարվածների հետևանքով զոհվել է 86 խաղաղ բնակիչ․ ՌԴ ԱԳՆԳեղարքունիքում կնոջ հաղորդմամբ՝ ամուսինը պլաստմասե խողովակով հարվածել է իրենՌումինիան երկրից արտաքսում է Ռուսաստանի դեսպանատան աշխատակցիՄերցը կոչ է արել սահմանափակումներ կիրառել Բեռլինի հարձակումից հետոԶախարովան քննադատել է Սթարմերի հրաժեշտի այցը ԿիևՂրղզստանը զգալիորեն ավելացրել է ռուսական սուրճի ներմուծումըԼուկաշենկոն Ռուսաստանին առաջարկել է դառնալ տարածաշրջանային համագործակցության «թրենդ ստեղծողը»
Ամենադիտված