«Չեմ դիտելու Սերժ Սարգսյանի ամանորյա ուղերձը»
Բլոգոսֆերա
Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ես չեմ դիտելու Սերժ Սարգսյանի Ամանորի ուղերձը, քանզի նա ինձ, որպես ՀՀ քաղաքացի, ոչ մի ասելիք չունի: Նա ասելիք չուներ ամբողջ տարվա ընթացքում և խոսեց միայն հերթական համապետական ձախողված ընտրությունները արդարացնելու, հակառակորդին պախարակելու ու իր ենթականերին դուխ տալու համար: Չեմ լսելու, ոչ թե այն պատճառով, որ չեմ քվեարկել նրա օգտին կամ ընտրությունները կեղծված էին՝ ոչ: Չեմ լսելու, քանի որ, իր փաստացի կառավարման տարիներին, Հայաստանը լքեց բնակչության մեկ երրորդը, ժորովուրդս աղքատացավ, վերջնականապես կորցրեց բարոյականության սանդղակը, հավատը …: Ինչի համար լսեմ, պարտավորված են լսել նրանք, ում պատմամշակութային արժեք է նվիրել Երևանի կենտրոնում, դեսպան է նշանակել, հարկերից է ազատել, մենաշնորհներ է տվել, բիզնես նվիրել… ինքը նրանց նախագահն է։ Ինչ կապ ունի նա հասարակ, շարքային քաղաքացու խնդիրների հետ, որ լսեն նրան: Չեմ լսելու նաև այն պատճառով, որ նրա համար միեւնույն է՝ կլսեմ իր ուղերձը, թե՝ ոչ: Ու վերջապես, ինչի համար լսեմ, եթե այդ օրը կարելի է լսել Պուտինի ուղերձը»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն