«Տարածել. Հարձակվել են Շանթ Հարությունյանի 14-ամյա որդու՝ Շահենի վրա»
Բլոգոսֆերա
Մայրամախոտ Թեղուտի Սուխուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Տարածել, տարածել, տարածել…
Այսօր Շանթ Հարությունյանի որդին Շահեն Հարությունյանը մի խումբ համախոհ-ընկերների հետ թռուցիկներ է բաժանել 2014 թվականի հունվարի մեկին Ազատության հրապարակում կայանալիք ակցիայի հետ կապված: Ակցիայի կարգախոսն է 2014 թվականը Հայաստանը առաց քաղբանտարկայների: Երևանի մետրոպոլիտենի տարբեր կայարաններում նրանց են մոտեցել քաղաքացիակն համազգեստով, հաստագլուխ տղամարդիկ և խոչընդեոտել են թռուցիկների բաժանմանը: Բարեկամություն մետրոյում Շահենին է մոտեցել հաստագլուխ մի տղամարդ, որը երկար բանավեճից հետո ներկայացել է Աշոտ անունով, ով նույն կայարանում հրահանգներ է տվել ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցներին: Վեճի բռնվել անչափահաս 14 ամյա Շահենի հետ, նրան հրել և գցել է գետին ու ձեռքի թռուցիկները ցանկացել է մտցնել նրա բերանը: Մի կերպ հաջողվել է Շահենին ազատել ռեժիմի կողմից սատարվող հանցագործի ձեռքերից: Տղան ընդամենը ցանկանում է օգնել հորը: Ու այս ամենը կատարվել է ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ…»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն