Ուրուգվայի նախագահն իր 9852 եվրո աշխատավարձից իրեն է պահում ընդամենը 900-ը, մնացածը` բարեգործություն է անում
Բլոգոսֆերա
Արամ Գևորգյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
««Քչերը գիտեն, շատերը չգիտեն»
Ծանոթացեք, սա Խոսե Ալբերտո Մուխիկա Կորդանոն է' Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Նախագահը: Երկիր, որտեղ մեկ շնչին ընկած եկամուտը համարյա չի տարբերվում ՌԴ-ից. Համաշխարհային Բանկի տվյալներով, 2011 թ.-ին Ուրուգվայի ՀՆԱ-ն եղել է 13,866$, Ուսաստանի Դաշնությանը' 13,089$:
Խոսե Ալբերտո Մուխիկան մանր ֆերմերի ընտանիքից է, որը զբաղվում էր գինեգործությամբ: 60-ական թթ. մասնակցություն է ունեցել ազգային ազատագրական Tupamaros շարժմանը' ընդդեմ ռազմական դիկտատուրայի: Ոստիկանության հետ բախման ժամանակ վեց անգամ հրազենային վնասվածք է ստացել: Բանտում անցկացրել է 14 տարի, որից 2-ը մենախցում: 2009 թ. Նախագահական ընտրություններում եղել է ձախ քաղաքական «Լայն ճակատ» կոալիցիայի թեկնածուն և հաղթել ընտրությունների երկրորդ փուլում:
Այժմ Խոսե Մուխիկան ապրում է մայրաքաղաք Մոնտեվիդեոյից ոչ հեռու գտնվող իր ֆերմայում' հավատարիմ շան' Մանուելայի հետ, որը ընադամենը երեք թաթ ունի: Նախագահի ֆերման հսկում է մեկ ոստիկանական ավտոմեքենա' երկու ոստիկանով: Նրա աշխատավարձը կազմում է 9852 եվոր, որից իրեն պահում է ընդամենը 900-ը' մնացածը նվիրատվություն կատարելով: 2010 թ.-ի տվյալներով նրա կարողությունը գնահատվել է 1800$. դա նրա ավտոմեքենայի' 1987 թ. արտադրության VW Beetle-ի արժեքն է:
«Դա ազատության հարց է: Եթե դուք ունեք շատ կարողություն, ապա ձեզ պետք չէ աշխատել ամբողջ կյանքում, ինչպես ստրուկ, որպեսզի պահպանեք այն, և, հետևաբար, դուք ունեք շատ ժամանակ' ձեզ համար: Գուցե ինձ համարեք էքսցենտրիկ ծերուկ, բայց դա իմ ազատ ընտրությունն է»:
Մուխիկան համարվում է մարիխուանայի օրինականացման կողմնակից: «Մենք Հարավային Ամերիկայում պարտվեցինք' թմրանյութերի դեմ պայքարում: Ինչ-որ մեկը պետք է լինի առաջինը»:
Լատինական Ամերիկան, երկար ժամանակ գտնվելով ռազմական դիկտատուրայի լծի տակ, այժմ իր մեջ ուժ է գտել հասնելու ժողովրդավարական ռեֆորմների և իրենց երկրների համար ապահովել նորմալ և քաղաքակիրթ իշխանություն:
Միայն նախանձել կարելի է»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն