Առաջին բուժօգնության դասեր ԱԻՆ աշխատակիցներին
Արտակարգ Պատահար
ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հանձնարարությամբ առաջին բուժօգնության դասընթացներ են անցնում Արտակարգ իրավիճակների նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների բոլոր աշխատակիցները։ Այս մասին ասված է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ։
Փետրվարի 17-ին ԱԻՆ-ում առաջին բուժօգնության հմտությունների դասընթաց էր կազմակերպվել ԱԻՆ ղեկավար կազմի համար։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հրավիրված մասնագետը ներկայացրեց առաջին բուժօգնության հիմունքները՝ սիրտ-թոքային վերակենդանացում, առաջին օգնություն վնասվածքների, այրվածքների, ցրտահարության, կոտրվածքների, օձերի խայթոցների դեպքում։
Դասընթացի մասնակիցներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին մասնագետին։
Նախարար Երիցյանը կարևորեց նման ուսուցման կազմակերպումը՝ նշելով, որ ձեռք բերված հմտություններն անհրաժեշտ են յուրաքանչյուրին՝ ինչպես մասնագիտական գործունեության ժամանակ, այնպես էլ առօրյա կյանքում։
Առաջին բուժօգնության դասընթացները շարունակական են լինելու։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը