«ԿԳԲ-ում շատ են չարչարվում, բայց այդպես էլ չեն կարողանում պարզել Չերչիլի խոսքերի իմաստը»
Բլոգոսֆերա
Յալթայի կոնֆերանսի ժամանակ Իդենը մի թուղթ է գրում ու փոխանցում Չերչիլին: Վերջինս պատասխանում է նամակին: Կարդալով Չերչիլի պատասխանը' Իդենն այն բաժանում է փոքրիկ մասերի եւ նետում աղբարկղի մեջ: ԽՍՀՄ պետանվտանգության աշխատակիցները կարողանում են վերականգնել Չերչիլի նամակը, որի մեջ գրված էր. «Մի՛ անհանգստանա, այն բնից դուրս չի գա»: ԿԳԲ-ում շատ են չարչարվում, բայց այդպես էլ չեն կարողանում պարզել Չերչիլի խոսքերի իմաստը:
1956թ. Չերչիլի եւ Խրուշչովի միջեւ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, վերջինս հարցնում է.
_ Ամեն ինչ անցած է, հիմա կասե ՞ք, թե ինչ իմաստ ուներ ուներ Յալթայում Ձեր գրած նախադասությունը:
_ Չերչիլը մի պահ փորձում է հիշել տեղի ունեցածը, ապա ծիծաղից պայթելով պատասխանում է.
_ Այո', կասե'մ... Ուղղակի իմ տաբատի կոճակը բաց էր եւ ես Իդենին ասեցի, որ խնդիր չկա:
Գրառումը` «Հայեր, գիտե՞ք, որ...» ֆեյսբուքյան էջից


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն