Նախադեպը չունեցող զանգվածային սպանդ. որսագողերը վեց շաբաթում 200 փիղ են սպանել
Աշխարհ
Կամերունում որսագողերը վեց շաբաթում 200 փիղ են սպանել, իսկ հետագայում փղոսկրերը վաճառել ասիական շուկայում, հաղորդում է «Reuters»–ը։
Կառավարությունը հայտնել է, որ Չադից և Սուդանի հանրապետությունից զինված որսագողերը Կամերունի Բուբա Նջիդա ազգային պարկում վերացրել են բոլոր փղերին։
«Մենք խոսում ենք որսագողության նախադեպը չունեցող երևույթի մասին։ Սուդանի և Չադի հանրապետություններից եկած որսագողերը, ժամանակակից զենքերով զինված, ոչնչացրել են վայրի կենդանիներին, որպեսզի փղոսկրերը վաճառեն այլ երկրներում», – ասել է Կամերունի հյուսիսային շրջանի նահանգապետը։
Կենդանիների պաշտպանության միջազգային հիմնադրամը (IFAW) հաղորդել է, որ որսագողության այդ դեպքը կենդանիների սպանության մասշտաբներով աննախադեպ է։
«Նախորդ տարիների ընթացքում փղերի նման զանգվածային սպանություն չի գրանցվել», – ասված է հիմնադրամի հաղորդագրությունում։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ