Սովորեք և՛ ցիվիլ պաշտպանել Արամին, և՛ նաև ցիվիլ պատասխանել քննադատություններին. Ստյոպա Սաֆարյան
Բլոգոսֆերա
Երևանի ավագանու «Բարև Երևան» դաշինքի անդամ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ժողովուրդ, սկսեք շատ սովորական նայել Եվրատեսիլ կոչվող մրցույթին: Ուրախ եմ Արամ MP3-ի համար, որ գնալու է մրցույթին մասնակցելու: Դա հենց կայացման ճանապարհին գտնվող, սկսնակ երգիչների համար մրցույթ է, իսկ ունկնդիրների համար երգի տոն է: Թող Արամն էլ իր ուժերը փորձի, ուրիշներն էլ: Բայց նաև մի քրքրեք քննադատողներին, ովքեր գրում են, թե Արամը ոճ չունի (իհարկե, դեռ սեփական ոճը չի գտել, ու դեռ իրեն փորձում է շատ բաներում եւ առայժմ առավելապես հայտնի է որպես այլոց լավ կրկինօրինակող), ովքեր մտահոգություն են հայտնում, որ նրա համար էլ կարող է անհաջող երգ գրվել, ինչպես Գոռ Սուջյանի դեպքում: Սովորեք և՛ ցիվիլ պաշտպանել Արամին, և՛ նաև ցիվիլ պատասխանել քննադատություններին: Կյանքի ու մահվան կռիվ մի դարձրեք նման չարժեցող բաները: Քննադատությունը, եթե վիրավորանք չէ, լավ բան է ու առաջին հերթին օգտակար և զգաստացնող է Արամի համար»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ