«Այսօր Երևանի փողոցներից մեկում Ձմեռ պապի հետ մեկ նկարն արժեր 10 000 դրամ»
Բլոգոսֆերա
Աշոտ Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Այսօր Երևանի փողոցներից մեկում Ձմեռ պապի հետ մեկ նկարն արժեր 10 000 դրամ, գիտեք՝ ինչնա հետաքրքիր: Ինքն էլ հո՞ կառավարությունից չէր: Բայց արի ու տես, մեր պես հասարակ մի մարդ, որը տոներից օգտնվելով, ուզում էր փող աշխատել, բայց չէր աշխատում, այլ գռփում էր, ախր սրան էլ չափ կիա, ծնողներին երեխաների մոտ անհարմար դրությն մեջ չի կարելի դնել, ամեն ծնող չի, որ կարա մի նկարի համար 10 000 վճարել: Ինչ եմ ուզում ասեմ, մարդը մարդու մասին մի քիչ պիտի մտածի, իրար մասին մինչև չսկսենք մտածել, էլ պետությունից ի՞նչ ուզես: Երեխեն վազի ձմեռ պապու մոտ, ուզի նկարվի, ծնողն էլ էդքան փող կարա չունենա... ու ի՞նչ: Ագահության պատճառով երեխու հեքիաթը փլվեց, ծնողն էլ մանթրաշից տեղը չգտավ...
Հ.Գ. Եթե նկարվելու գինը լիներ 2000` վստահ եմ 50 անգամ ավել կաշխատեր, ծնողը կլիներ շնորհակալ, երեխան էլ՝ ուրախ...»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ