Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան կնքել են նոր համաձայնագիր
Աշխարհ
Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան նոր համաձայնագիր են կնքել՝ ուղղված պաշտպանության և միջուկային էներգիայի ոլորտներում համագործակցության ամրապնդմանը: Համաձայնագրերով նախատեսվում է անօդաչու սարքերի նախագծում, միացյալ ղեկավարման կենտրոնի ստեղծում և Մեծ Բրիտանիայում նոր սերնդի ատոմակայանների կառուցում: Այս մասին հաղորդում է «BBC Russian»-ը:
Ատոմային էներգիայի ոլորտում գործարքների արժողությունը, ըստ որոշ գնահատականների, կկազմի մոտ 750 մլն դոլար: Մեծ Բրիտանիայում ատոմակայանի կառուցումը 1500 նոր աշխատատեղի հնարավորություն կընձեռի:
Համաձայնագրի մասին հայտարարվել է Փարիզում՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնի և Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հանդիպման ժամանակ:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ