Սիրիայի կոալիցիայի առաջնորդը փորձում է հետաձգել «Ժնև 2»-ը
Մերձավոր Արևելք
Ինչպես հայտնում է itar-tass-ը, Սիրիայի ազգային կոալիցիայի ղեկավար Ահմեդ ալ-Ջարբան դեռ պատրաստ չէ Ժնև գնալ: Այս մասին հայտնել է նրա տեղակալ Ֆարուկ Տեյֆուրը:
Նա հասկացրել է, որ Ահմեդ ալ-Ջարբան փորձում է հետաձգել «Ժնև 2»-ը, քանի դեռ դրա անցկացման համար չեն ստեղծվել առավել բարենպաստ պայմաններ:
Ըստ «Ալ-Շարկ Ալ-Աուսատ» պարբերականի՝ կոալիցիայի ղեկավարի դիրքորոշումը կիսում են ղեկավարության անդամների մեծ մասը, ովքեր Ժնև գնալը համարում են հետաքրքիր «նվեր» Բաշար Ասադին:
Հիշեցնենք, որ Թուրքիայում անցկացված քվեարկության արդյունքում, Ահմեդ ալ-Ջարբան ընտրվել է Ազգային կոալիցիայի ղեկավար՝ ասամբլեայի 65 անդամների աջակցությամբ: Նրա մրցակից Ռիադ Հիջաբի օգտին քվեարկել է 52 անդամ:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում