Ավտոմեքենաների հաշվառման «լավ» համարանիշների աճուրդից՝ 25 968 000 դրամ
Տնտեսություն
2011 թ. հոկտեմբերի 24-ին կայացավ տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի հատկացման աճուրդ:
Աճուրդին մասնակցելու համար հայտ էին ներկայացրել`
ավտոմոբիլների համարանիշերի համար`
1. Ֆիզիկական անձինք - 58,
2. Իրավաբանական անձինք- 20,
մոտոտրանսպորտային միջոցների համարանիշերի համար`
1. Ֆիզիկական անձինք - 0,
2. Իրավաբանական անձինք- 0:
Աճուրդին դրված էին`
1. ավտոմոբիլների համարանիշերի 157 լոտ, իրացվեց 68-ը,
2. մոտոտրանսպորտային միջոցների համարանիշերի 16 լոտ, չիրացվեց ոչ մեկը:
Աճուրդից գոյացած գումարը կազմել է 25 968 000 դրամ:
Մեկ լոտի համար վճարված նվազագույն գումարը կազմել է 120 000, իսկ առավելագույն գումարը` 1 200 000 դրամ:
Նշենք, որ հաջորդ աճուրդը կկայանա նոյեմբերի 24-ին` ՀՀ Ոստիկանության հաղորդագրության համաձայն։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում