Թուրքիայում շարունակվում են պաշտոնանկ արվել ոստիկանության աշխատակիցները
Թուրքիա
Թուրքիայի կառավարության որոշման համաձայն` որը հրապարակվել է կեսգիշերին, պաշտոնանկ են արվել նաև ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Յաքուփ Սայգըլըին և մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Թուղրուլ Թուրքային։
Թուրքիայի իշխանություններն, ընդհանուր առմամբ, հեռացրել են ավելի քան 350 ոստիկանի՝ Անկարայում տեղի ունեցած խոշոր կոռուպցիոն սկանդալի պատճառով: Այս մասին հայտնում է «Ֆրանս Պրեսս» գործակալությունը` վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին:
Ըստ գործակալության՝ դեկտեմբերի 17-ին Թուրքիայի ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության իրականացված «Մեծ կաշառք» գործողությունից հետո աշխատանքից հեռացվեցին ոստիկանության Ահաբեկչության դեմ պայքարի վարչության պետ Օմեր Քոսեն, Կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Նազմի Արդըչը և քաղաքացիական գործերով վարչության պետ Էրթան Էրչըթըքին:
Հիշեցնենք, որ միջադեպից հետո հազարավոր մարդիկ էին դուրս եկել Ստամբուլի փողոցներ՝ բողոքելու դատարանի գործունեությունից` հարյուրավոր ոստիկանների ձերբակալման և նրանց ազատազրկման ենթարկելու համար:
Կոռուպցիոն սկանդալի հետևանքով Թուրքիային պատճառված տնտեսական վնասի չափը կազմել է ավելի քան 100 միլիարդ դոլար:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)