Հովիկ Աբրահամյանը բողոքել է, որ վարչապետն իր հետ մուկ ու կատու է խաղում
Բլոգոսֆերա
Գոռ Հարությունյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Ամանորը, պարզվում է, այդքան էլ խաղաղ չի անցել մեր պաշտոնյաների համար: ՀՀ ղեկավարներին մոտ կանգնած ծանոթս պատմում էր, թե ինչպես է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը «բողոքվել» վարչապետ Տիգրան Սարգսյանից, թե վերջինս շատ է իրեն երևակայում և չի զանգահարել իրեն՝ շնորհավորելու Ամանորի կապակցությամբ: Աբրահամյանը նաև դժգոհել է, որ ինքը չնայած երկրի երկրորդ դեմքն է՝ Տիգրան Սարգսյանը իրեն այնպես է պահում, կարծես վարչապետի պաշտոնը ավելի բարձր է և վերևից է նայում ԱԺ նախագահին: Փաստորեն՝ ԱԺ նախագահն ու վարչապետը դեռ մուկ ու կատու են խաղում: Ահա այսպիսի իշխանական փոքրիկ գզվռտոցներ»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ