Ռեկորդային տևողությամբ համբույր` Թաիլանդում
Աշխարհ
Թաիլանդում կազմակերպված մրցույթի հեղինակների խոսքերով՝ մասնակիցները սահմանել են նոր համաշխարհային ռեկորդ՝ համբույրի տևողությամբ, հաղորդում է Korrespondent.net–ը։
Մրցույթին մասնակցել է 14 զույգ։ Հաղթող է ճանաչվել 42-ամյա Էկկաշայ Տիրանարատայի և նրա կնոջ 31-ամյա Լակսանի 46 ժամ 24 րոպե տևողությամբ համբույրը։
Միջոցառման կազմակերպիչները բավականին խիստ պայմաններ էին սահմանել մասնակիցների համար։ Ջուր խմելիս նրանք պետք է չդադարեին համբուրվել, նույնիսկ բնական կարիքները հոգալու գնալիս զույգը պետք է շարունակեր գրկված մնալ, հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն։ Հաղթող զույգը որպես պարգև ստացել է 1.600 ԱՄՆ դոլար արժողությամբ ադամանդով մատանի և 3.200 դոլարի չափով պարգևավճար։
Նշենք նաև, որ նախկին ռեկորդը՝ 32 ժամ 14 վայրկյան տևողությամբ, սահմանել էր գերմանական զույգը, որը գրանցվել էր Գինեսի ռեկորդների գրքում՝ 2009 թվականին։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ