Լինդսի Լոհանի դեմքը ձևափոխվել է թմրանյութեր օգտագործելու պատճառով
ԱՄՆ
Հայտնի ամերիկացի երգչուհի և դերասանուհի Լինդսի Լոհանը կախվածություն ունի թմրանյութերից և ալկոհոլից, ինչի հետևանքով նրա մոտ ֆիզիոլոգիական ձևափոխություններ են տեղի ունենում։ Նրա դեմքի գույնը փոխվել է, և նա շատ արագ քաշ է կորցնում։ Լոհանն արդեն չի էլ թաքցնում իր մոտ եղած խնդիրները և մի քանի անգամ փորձել է բուժվել թմրանյութերից և ալկոհոլից ունեցած կախվածությունից։
Վերջերս, հատկապես նկատելի է դարձել նրա քթի ձևափոխությունը։ Սկզբում պապարացիները կարծում էին, որ Լոհանը քթի պլաստիկ վիրահատություն է կատարել, սակայն այդ վարկածն անիմաստ դարձավ, քանի որ աղջիկը հետվիրահատական վերականգնողական ընթացակարգերի չի մասնակցել։
Բժիշկների խոսքերով՝ մարմնի որոշ մասերի նման բնական ձևափոխությունները հատուկ են թմրամոլներին։ Ինքը՝ Լոհանը, հրաժարվում է խոսել իր փոփոխված արտաքինի վերաբերյալ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)