«Հայկական Ժամանակ». ԱԺ ընտրությունների օրը մոտենում է
Հայկական Մամուլ
Սերժ Սարգսյանը առաջիկայում' մինչև փետրվարի 27-ը պետք է Աժ ընտրությունների օրը նշանակելու մասին հրամանագիր ստորագրի: Աժ ընտրությունները կարող են անցկացվել ապրիլի 28-ից մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում, գրում է «Հայկական ժամանակ»-ը։
Նշված տասնօրյա ժամանակահատվածում կիրակիները երկուսն են' ապրիլի 29-ը և մայիսի 6-ը: Թերթը նշում է նաև, որ նախորդ' 2007 թվականի խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել շաբաթ օրը, մայիսի 12-ին: Ամեն դեպքում խորհրդարանական ընտրությունները կարող են տեղի ունենալ շաբաթ կամ կիրակի օրը, որովհետև, ի տարբերություն նախագահական ընտրությունների, Աժ ընտրությունների քվեարկության օրը օրենքով սահմանված չէ ոչ աշխատանքային օր: Գրեթե հստակ է, որ ՀՀ իշխանությունները մտադրվել են Աժ ընտրությունները մայիսի 6-ին անցկացնել: Այդ դեպքում համամասնական և մեծամասնական ընտրակարգերով պատգամավորության թեկնածուների առաջադրումները պետք է սկսվեն մարտի 12-ին և տևեն տասը օր: Նաև սրանով է պայմանավորված, թերևս, որ ՀՀԿ համագումարի օրը, որ ի սկզբանե հայտարարված էր մարտի 17-ին, տեղափոխվեց մարտի 10: Այլապես կստացվեր, որ ՀՀԿ-ականները պատգամավորի թեկնածու առաջադրվելու իմաստով կարող էին ցայտնոտի մեջ ընկնել:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ