«Արմենի մահով մի երանգ էլ պակասեց մեր մշակույթի ներկապնակից». Տարոն Մարգարյան
Բլոգոսֆերա
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Խորապես ցավում եմ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանի մահվան առիթով:
Մենք կորցրեցինք ինքնատիպ մտածողությամբ, մշակութային կյանքում իր սեփական ուրույն ձեռագիրն ունեցող արվեստագետի, ով համարձակ էր ոչ միայն մշակութային, այլև քաղաքացիական դրսևորումներում:
Արմենի մահով մի երանգ էլ պակասեց մեր մշակույթի ներկապնակից ու այդ գույնի պակասը, վստահ եմ, դեռ երկար է զգացվելու հայ թատերարվեստում և մշակույթում ընդհանրապես։
Ցավակցում եմ նրա ընտանիքի անդամներին, հարազատներին, նրա արվեստի բոլոր երկրպագուներին, ուսանողներին և իր շրջանավարտներին»։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ