«Ժողովուրդ».Հակոբ Հակոբյանը՝ ՀՀԿ-ակա՞ն
Հայկական Մամուլ
ԱԺ անկախ պատգամավոր Հակոբ Հակոբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը, որ ինքն առաջիկայում պատրաստվում է անդամագրվել ՀՀԿ-ին: Հակոբյանն ասել է, որ առաջիկա օրերին ներկայացնելու է իր դիմումը: Նա նաև նշել է, որ նախորդ ընտրություններից առաջ ներկայացել էր որպես անկուսակցական և այս տարիներին պահել է որևէ կուսակցության չանդամագրվելու խոստումը:
«Նոր ընտրություններից առաջ կանդամագրվեմ ՀՀԿ-ին ու հասարակությանը կներկայանամ որպես ՀՀԿ-ական»,-ասել է Հակոբյանը: Իսկ հատկապես ՀՀԿ-ին անդամագրվելը նա մեկնաբանել է այս տարիներին այդ խմբակցության հետ իր համագործակցությամբ: Հակոբյանը պատրաստվում է մեծամասնական ընտրակարգով իր թեկնածությունն առաջադրել թիվ 41 ընտրատարածքում, որտեղից և ընտրվել է ժամանակին' «Օրինաց երկիր» կուսակցության աջակցությամբ:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ