«Հրապարակ».Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ
Հայկական Մամուլ
Հինգշաբթի ուշ երեկոյան «Օրինաց երկիր» կուսակցության ակտիվը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ: Ջերմ մթնոլորտում, ճոխ սեղանների շուրջ ընթացած հանդիպումն ավելի շատ քեֆ է հիշեցրել, քան նախընտրական հավաք, սակայն մի շարք հարցեր, «Հրապարակ»-ի տեղեկություններով, սեղանի շուրջ այնուամենայնիվ քննարկվել են: Մի քանի ժամ ՕԵԿ-ականների հետ անցկացնելուց հետո Սերժ Սարգսյանը հեռացել է: Ապա Արթուր Բաղդասարյանը հրապարակել է ՕԵԿ համամասնական ցուցակի առաջին երեք համարների անունները' Արթուր Բաղդասարյան, Հեղինե Բիշարյան և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյան: Թեև նախապես լուրեր էին շրջանառվում, որ 3-րդ համարը լինելու է Մհեր Շահգելդյանը: Ապա Բաղդասարյանը հայտարարել է, որ ցուցակը կհրապարակվի համագումարի ժամանակ' մարտի 3-ին:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ