«168ժամ».Վիկտոր Դալլաքյանը կանդամակցի՞ ՀՀԿ-ին
Հայկական Մամուլ
Երեկ մամուլում հրապարակումներ կային, թե Վանաձորի թիվ 30 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված Վիկտոր Դալլաքյանը կարող է անդամակցել ՀՀԿ-ին, և առաջիկա խորհրդարանական ընտրություններում, արդեն ՀՀԿ-ի բացահայտ աջակցությամբ, նորից առաջադրվել նույն ընտրատարածքում:
«168ժամ» թերթի թղթակցի հարցին, թե արդյո՞ք պատրաստվում եք անդամակցել ՀՀԿ-ին, Վ.Դալլաքյանն այսպես է պատասխանել. «Ես առայժմ չեմ որոշել' Աժ ընտրություններին կմասնակցե՞մ, թե՞ ոչ»: Երեկ քաղաքական շրջանակներում չէին բացառում, որ Վ.Դալլաքյանը կարոդ է տեղափոխվել գործադիր ոլորտ: Պատգամավորը չի ցանկացել մեկնաբանել այս թեմայի հետ կապված որևէ այլ հարց: Թերթը հիշեցնում է, որ նա 1995 թվականից անընդմեջ եղել է Աժ պատգամավոր և համարվում է ամենաշատ օրինագծեր հեղինակած պատգամավորը: Նա հեղինակել է ավելի քան 80 ընդունված օրինագծեր:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ