«Ժողովուրդ». Քանաքեռ-Ջեյթունում ընդդիմությունն իր թեկնածուն կունենա. ԺՈՒԿ
Հայկական Մամուլ
ԺՈՒԿ նախագահ Մանուել Գասպարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել է, որ Աժ ընտրություններում Երևանի Քանաքեռ-Ջեյթուն վարչական շրջանում ընդդիմությունն անպայման իր թեկնածուն կառաջադրի: Թե կոնկրետ ով կլինի, առայժմ հստակ չէ: Գասպարյանի խոսքերով' իրենք առաջնահերթության կարգով քննարկում են Չարենցավանի թիվ 24 ընտրատեղամասում թեկնածու առաջադրելու հարցը: Նա, հակադարձելով Աժ պատգամավոր Վարդան Այվազյանի արած այն հայտարարությանը, թե «տղամարդ ենք ման գալիս, որ մեզ հետ մրցի», ասել է, թե իրենք նախապատրաստում են այդ տղամարդուն: ԺՈՒԿ նախագահի կարծիքով' Այվազյանի խոսքն ուղղված է ՀԺԿ-ական Ֆելիքս Խաչատրյանին: Եվ եթե ՀԺԿ-ն որևէ մեկին չառաջադրի, ապա ԺՈՒԿ-ը կպատրաստի իր թեկնածուին: «Մեր նպատակն այն է, որ հնարավորինս քիչ անարժան մարդիկ գնան Աժ»,-եզրափակեց ԺՈՒԿ նախագահը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ