«Ժողովուրդ». Քաղավիացիայի գլխավոր վարչության պետին հեռաացրել են աշխատանքից
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով' Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանին աշխատանքից հեռացրել են: Ավելին, վերջերս նա գործուղում անվան տակ մեկնել է Կիև: Ըստ լուրերի' քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Է նշանակվելու ՊԵԿ ղեկավար Գագիկ Խաչատրյանի փեսան: Մի քանի օր շարունակ թերթը փորձել է կապվել Մովսիսյանի հետ, սակայն նրա հեռախոսն անհասանելի է: Թերթը զրուցել է քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի ղեկավար Սահակ Հակոբյանի հետ:
«Ես նման տեղեկություն չունեմ, ճիշտ է, պարոն Մովսիսյանն էլ գործուղման մեջ ա, իսկ ինձ նման տեղեկություն չի հասել: Երկուշաբթի օրը Մովսիսյանն աշխատանքի է գալու»,-եզրափակել է Հակոբյանը: Սպասենք մինչև երկուշաբթի:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ