«Դավիթաշեն կամրջի արագաչափը մեր էլիտայի ամանորյա ծախսերը մի քանի անգամ ավել հետ բերեց»
Բլոգոսֆերա
Արամ Անտինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ինձ թվում ա երեկվանից Դավիթաշենի կամուրջի վրա երթևեկության համար թույլատրելի արագությունը 60 կմ/ժ-ից 40 կմ/ժ իջացնելուց հետո, ըտեղի արագաչափը մեր սաղ էլիտայի ամանորյա ծախսերը մի քանի անգամ ավել հետ բերեց:
Ու չենք մոռանում, որ էս ամեն ինչն արվում ա վարորդների անվտանգության նկատառումներից ելնելով»:
Հիշեցնենք, որ ճանապարհային ոստիկանությունը նախկինում տեղեկացրել էր' 2014 թվականի հունվարի 8-ից մինչև մարտի 1-ը Երևան Դավիթաշենի կամրջի վրա՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության արագության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է արագաչափ սարքերով, երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը սահմանվել է 40 կմ/ժ»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ