«Ժողովուրդ». ԵԿՄ համագումարին ՀԱԿ-ը չի մասնակցի
Հայկական Մամուլ
ԵԿՄ այսօրվա համագումարին չեն մասնակցելու Հայ ազգային կոնգրեսի անդամ, նախկին քաղբանտարկյալները՝ Մյասնիկ Մալխասյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Աշոտ Զաքարյանը և այլոք: ԵԿՄ վարչության նախկին փոխնախագահ Մյասնիկ Մալխասյանը «Ժողվուրդ»-ի հետ հեռախոսազրույցում ասաց, որ ինքը չի մասնակցելու այդ համագումարին, իսկ պատճառների մասին ասել է դեռ ԵԿՄ նախորդ համագումարին մասնակցելուց հրաժարվելու ժամանակ:«Այդ պատճառները շարունակում են մնալ ուժի մեջ»,-նշեց նա՝ ավելացնելով, որ ազատ արձակվելուց հետո որևէ շփում չի ունեցել այդ կազմակերպության հետ:Թերթը հիշեցնում է նաև, որ նախորդ համագումարին Մալխասյանը չէր մասնակցել, քանի-որ նրան չէին հրավիրել:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ