Արմեն Մազմանյանի դերակատարումը հայ թատերարվեստի զարգացման գործում անուրանալի է. Գագիկ Ծառուկյան
Բլոգոսֆերա
Գագիկ Ծառուկյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Սրտի մեծ կսկիծով տեղեկացա Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանի մահվան մասին: Անդառնալի է այս կորուստը ինչպես հայ թատերաշխարհի, այնպես էլ ամբողջ հայության համար: Անժամանակ ընդհատվեց ևս մեկ տաղանդավոր մարդու, մտավորականի ու ստեղծագործողի կյանք: Անվանի բեմադրիչ, «Գոյ» բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արմեն Մազմանյանի դերակատարումը հայ թատերարվեստի զարգացման գործում անուրանալի է:
Խորապես ցավակցում եմ Արմեն Մազմանյանի ընտանիքին, հարզատներին, մտերիմներն և ուսանողներին»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ