Մենք կորցրեցինք լավագույն մարդու, լավագույն քաղաքացու. Գագիկ Ծառուկյանը` Լևոն Խեչոյանի մասին
Բլոգոսֆերա
Գագիկ Ծառուկյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Խորապես ցավում եմ տաղանդաշատ գրող, հայտնի արձակագիր ու մտավորական Լևոն Խեչոյանի անժամանակ մահվան կապակցությամբ:
Լևոն Խեչոյանն այն բացառիկ վառ անհատականություններից էր, ով հարուստ գրական ժառանգություն է թողել ժամանակակից հայ գրականությանը, սակայն, ցավոք, որքան մտքեր դեռ մնացին թղթին չհանձնված: Մենք կորցրեցինք լավագույն մարդու, լավագույն քաղաքացու, լավագույն արվեստագետի ու գրողի:
Իմ ցավակցությունն եմ հայտնում Լևոն Խեչոյանի ընտանիքին և մերձավորներին»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն