«Չորրորդ ինքնիշխանություն». էս երկիրը, որ էս վիճակին է հասել, դուք եք մեղավորը. Սասուն Միքայելյան
Հայկական Մամուլ
Երեկ կայացած ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի այն հայտարարությունը, թե Հրազդանում ընտրությունները անցել են նորմալ՝ ազատամարտիկ, նախկին պատգամավոր և քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը պատասխանել է, թե «Բայց իրենք ե՞րբ չեն ասում,միշտ էլ ասում են, դրա համար այս օրն ենք ընկել»: Միքայելյանն այդ առիթով հիշել է բանտում իր և ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով այն ժամանակվա համազեկուցող Ժորժ Կոլումբիեն էին նույնը ասում, երբ մենք նստած էինք: Բանտում ես էլ Կոլումբիեի պիջակի թևից քաշեցի, ասեցի՝ նստի, էս երկիրը, որ էս վիճակին է հասել, դուք եք մեղավորը, որ դեռ ինքնաթիռի մեջ ասում էիք ընտրությունները համապատասխանում են չափանիշներին: Գնում եք, իսկ մենք ընկնում ենք կրակը»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ