«Երկիր». Կոտայքում շարունակում են «նեղել» Ծառուկյանին
Հայկական Մամուլ
«երկիր»-ի տեղեկություններով, Կոտայքում տարբեր մակարդակներով շարունակում են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ազդեցությունը թուլացնելու մեխանիզմներ մշակել: Հիմա էլ գործի են դրել Արթուր Հարությունյանին, ով առավել հայտնի է Պալաչ մականունով: Ի դեպ, նախօրեին էլ թերթերից մեկում տեղեկություն տարածվեց, որ նրա հովանավորությամբ 1000 ԲՀԿ-ական դուրս է եկել կուսակցությունից, սակայն ԲՀԿ-ից լուրը հերքեցին: Ըստ թերթի լուրերի, Պալաչը ժամանակին եղել է Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետը, բայց ընդհարվելուց և շեֆին լքելուց հետո սկսել է նրա դեմ աշխատել: Անգամ շշուկներ կան, որ ԲՀԿ-ի հաշվին ՀՀԿ-ի կշիռը Աբովյանում բարձրացնելու գործին լծվել է անգամ ոստիկանապետ Վովա Գասպարյանը, և հենց նա էլ կանգնած է Պալաչի թիկունքին, ով, ի դեպ, Աբովյան-Երևան ավտոբուսի գծի տերն է:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ